10 արարքներ, որոնք փչացնում են ցանկացած հարաբերություն. այսպես անհետանում է ողջ ռոմանտիկան (Photo)


19:30 , 15 հունիս, 2019

Շատ լավ կլիներ, եթե բոլոր հարաբերությունները երկարաժամկետ լինեին, հատկապես այն բանից հետո, երբ դրանց վրա երկար ժամանակ ու ջանք եք ներդրել: 

Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նույնիսկ ամենաամուր հարաբերությունները երկար կտևեն, եթե դրանք չպահպանեք:

Ահա 15 խոչընդոտ, որոնք փչացնում են նույնիսկ ամենալավ հարաբերությունները

Մշտական բողոքներ

Անհաջողություններ կարող են ցանկանցածի հետ էլ պատահել, սակայն եթե դուք լավ եք զգում տվյալ մարդու հետ, ուրեմն՝ ոչ մի դեպքում չեք ձանձրանա նրանից: Սակայն եթե երեկոն կարող է ինչ-որ չնչին բան փչացնել, ապա հարաբերությունները վտանգի տակ են:

Անվերջ փաստաբան և դատավոր խաղ

Հաճախ եք վիճում ուղղակի վիճելու համար. կարծես դատարանում լինեք: Պետք չէ: Կարողացեք խնդրին երկու կողմից նայել: 

Անհամապատասխան կյանքի նպատակներ

Հարաբերությունները կարող են իդեալական թվալ, սակայն եթե զույգերից մեկը պատրաստ չէ զոհաբերությունների, ապա հարաբերությունները կարող են փչանալ:

Վիրավորանքներ

Եթե կռիվներն արդեն քննարկվել են, ու ամեն ինչ նորմալ է, կարիք չկա նեղացած մնալու: Հիշաչարությունը թունավորում է:

Հեռավորություն հասարակության մեջ

Առողջ հարաբերություններում զույգերը չեն թաքցնում միմյանց հասարակությունից, որ նրանք միասին են: Եթե նրանցից մեկը հեռավորություն է պահպանում, ուրեմն՝ վերջինս պատրաստ չէ լուրջ հարաբերությունների: 

Եսասիրություն անկողնում

Եթե ձեր սեփական կյանքը միապաղաղ է, և դուք մտածում եք միայն ձեր հաճույքի մասին, ապա անդունդը պատրաստ է:

Վստահության չարաշահում

Իհարկե, ցանկացած հարաբերություներում վստահությունը մեծ դերակատարություն ունի, սակայն այդ վստահությունը չարաշահելը հարաբերություններին վերջ կարող է դնել: 

Գթասրտություն

Հարաբերությունները ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն են տալիս: Զույգերից մեկը միշտ ուսուցչի դեր է ստանձնում: Չկա ավելի վատ բան, երբ զույգերից մեկն ի ցույց է դնում իր ինտելեկտուալ գերազանցությունը:

Ժամադրությունների բացակայություն

Եթե երբեք միասին ժամանակ չեք անցակացնում՝ բացի երեկոյան հեռուստացույց դիտելուց, ապա հարաբերությունները սկսում են ձանձրալի թվալ: 

Անտարբերություն

Եթե կարծում եք, որ նա արդեն ձերն է, ու այլևս ռոմանտիկայի կարիք չկա, ապա չարաչար սխալվում եք: