Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


14:10 , 24 հունիս, 2013

Հունիսի 25-ին հանրապետության հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 26-29-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-29-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հունիսի 25-ին հնարավոր է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, հունիսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: