Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը


10:23 , 15 հունիս, 2019

Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը «Կենտրոն TV»-ի եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա: 

Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով։