Մեգան Մարքլն ու արքայազն Հարին իրենց որդու նոր դայակին ստիպել են «հատուկ պայմանագիր» ստորագրել


00:09 , 15 հունիս, 2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, խիստ են այն հարցերում, որոնք վերաբերում են իրենց առաջնեկին:

Ինչպես գրում է Fox News-ը, իրենց որդու՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորի լույս աշխարհ գալուց հինգ շաբաթ անց ամուսինները դայակ են վարձել՝ երեխայի խնամքի գործում իրենց օգնելու համար: Զարմանալի չէ, որ նրան գաղտնիության պայմանագիր են ստորագրել տվել:

Թագավորական ընտանիքի գործերով փորձագետ Քեթի Նիքոլը հայտնել է, որ տարբեր վստահելի աղբյուրներից տեղեկացել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին որոշում են կայացրել, որ նոր դայակը, որին իրենք նշանակել են, պետք է «հատուկ ընդլայնված պայմանագիր ստորագրի չբացահայտման մասին»:

Փորձագետը հավելել է, որ Մեգանի մայրը՝ Դորիա Ռագլանդը, Միացյալ Նահանգներ է վերադարձել Միացյալ Թագավորությունից: