Կա մարդկանց փոքր խումբ, որը որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ հետևում ենք. Ա. Վանեցյան (Video)


23:30 , 14 հունիս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Կա մարդկանց փոքր խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ ԱԱԾ-ն հետևում է. Shantnews-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հետևում ԱԱԾ-ն:

«Ովքեր թիրախավորում են ԱԱԾ-ին, ովքեր բացասական են խոսում ԱԱԾ-ի մասին, շատ դեպքերում, ակհայտ կեղծ տեղեկություն են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին, այդ մարդիկ, որոնք զբաղվում են նմանօրիանկ գործունեությամբ, պետք է հաշվի առնեն, որ եթե գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են և ինչ-ինչ նպատակներով թիրախավում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն դրա մասին իմանում է, ուղղակի չի բարձրաձայնում»,- ասել է նա:

Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։