Ֆրանսիայում հոսպիտալացվել է Ալեն Դելոնը


23:02 , 14 հունիս, 2019

Ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է Closer ամսագիրը, դերասանի հոսպիտալաացման պատճառ են դարձել միգրենի կրկնվող նոպաները:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ 83-ամյա դերասանը հետազոտվում է և արդեն երեկոյան կլքի հիվանդանոցը։

Ֆրանսիական կինոյի ու թատրոնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Ալեն Դելոնը 2017 թ. հայտարարեց դերասանական կարիերան ավարտելու մասին: