Ամառային կոտլետներ՝ բանջարեղենով և պանրով


21:45 , 14 հունիս, 2019

Բաղադրիչներ

  1. Գազար – 3 հատ
  2. Քաղցր պղպեղ
  3. Լոլիկ – 1 հատ
  4. Կանաչ սոխ
  5. Մաղադանոս
  6. Պանիր – 100 գ
  7. Ձու – 2 հատ
  8. Ալյուր – 2-3 ճ/գ
  9. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

  1. Գազարը և պանիրն անցկացնել միջին քերիչով, մանր կտրատել բանջարեղենը և խառնել:
  2. Ավելացնել ձուն, ալյուրը, աղը, համեմունքները և նորից խառնել:
  3. Զանգվածից կոտլետներ ձևավորել և երկու կողմից լավ տապակել ցածր կրակի վրա: