13:56 , 24 հունիս, 2013
Թուրքիան մտադիր է սեփական լազերային զենքն ունենալ, որը կկիրառվի ռազմանավերի եւ անօդաչու սարքերի վնասազերծման ժամանակ:
Թուրքական Hurriyet օրաթերթը գրում է, որ զենքի մշակմամբ կզբաղվի երկրի Գիտատեխնիկական խորհուրդը. կնախագծվի երկու տարբերակ, դրանք կփորձարկվեն, ինչից հետո այդ երկուսից կընտրվի ամենահաջողը:
Լազերային զենք առայժմ ունի միայն ԱՄՆ-ը: Դրա մշակմամբ են զբաղվում Ռուսաստանը, Իսրայելը, Գերմանիան եւ Չինաստանը: