Մահացել է դերասանուհի Էդիթ Գոնսալեսը. CNN


20:46 , 14 հունիս, 2019

4 տարական հասակում մահացել է մեքսիկացի դերասանուհի Էդիթ Գոնսալեսը, որը հայտնի է «Վայրի վարդը» (Rosa salvaje, 1987-1988) սերիալում Լեոնելա Վիլյարեալի դերով: Հունիսի 13-ին այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանուհու մահվան պատճառ է դարձել քաղցկեղը, որի դեմ նա պայքարում էր վերջին երեք տարվա ընթացքում: Էդիթ Գոնսալեսն ուներ ամուսին եւ դուստր՝ 14-ամյա Կոնստանցան: Դերասանուհին նաեւ նկարահանվել է «Հարուստները նույնպես լաց են լինում» (Los ricos tambin lloran, 1979 -1980), «Վայրի սիրտը» (Corazn salvaje, 1993) եւ բազմաթիվ այլ սերիալներում։