Կապ չունի ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնները քաղաքական են, թե ոչ, նրանք, միևնույն է, կատարելու են իրենց անմիջական ղեկավարի ցուցումները. ԲՀԿ-ն և «Իմ քայլը»՝ ԼՀԿ-ի նախագծի մասին


20:30 , 14 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ես այդ կարծիքին չեմ, որ ոստիկանապետը և ԱԱԾ տնօրենը քաղաքական պաշտոններ պետք է լինեն. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի առաջարկին, ըստ որի՝ Ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները պետք է հանել համապատասխանաբար ոստիկանության ծառայողների պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում: 

Գևորգ Պետրոսյանը ենթադրում է, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նպատակն այն է, որ դրանք քաղաքական համարվելով՝ անմիջականորեն հաշվետու կլինեն ԱԺ-ին: «Բայց ես այն կարծիքն չեմ, որ  դրանք քաղաքական չլինելով՝ բացարձակ դուրս են հաշվետվության ոլորտից, որովհետև, ի վերջո, նրանք անմիջական ենթակայությամբ գործող հիմնարկներ են և նրանց գործունեության համար փաստորեն վարչապետն է քաղաքական պատասխանատվություն կրում ԱԺ-ի և ի վերջո ժողովրդի առաջ: Բայց սա իմ նախնական  կարծիքն է, հիմնավորմանը ծանոթանալուց հետո ավելի առարկայական կարծիք կհնչեցնեմ»,- ասաց նա:

Պետրոսյանի խոսքով՝ պարտադիր չէ, որ ԱԱԾ-ն ու ոստիկանության համակարգերը հաշվետու լինեն ԱԺ-ին ընդամենը նրանով, որքանով նրանց պաշտոնները մեխանիկորեն փոխվի  քաղաքական պաշտոնի: «Որովհետև այդտեղ հանուն ճշմարտության՝ կա մթնոլորտի խնդիր, եթե դրանք օրենքով կարող են հանձնվել քաղաքական պաշտոնների ցանկին, բայց եթե նրանց տրվի անմիջական ղեկավարի կողմից այս կամ այն հանձնարարությունը կատարելու ուղղակի ցուցում՝ ինչպես երբմեն տրվել է,  կապ չունի նրանք քաղաքական են, թե ոչ, նրանք կատարելու են այդ ցուցումը»,- ասաց նա և հավելեց, որ նրանց  քաղաքական նշանակումն այդ պաշտոնին միակ ճանապարհը չէ, որ նրանք հաշվետու լինեն ԱԺ-ին:

«Ի վերջո, կարող են նրանց գործության մասին օրենքում գրել, որ ոստիկանապետը և ԱԱԾ տնօրենը, ենթադրենք, տարեկան մեկ կամ երկու անգամ անմիջական հաշվետվություն ներկայացնեն ԱԺ: Ավելորդ լավատեսություն չեմ ուզում ունենալ, որ հենց նրանց տվեցինք քաղաքական պաշտոն, ուրեմն նրանց հաշվետվության հարցը լուծված է»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ