Հույս ունենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը դրական ազդեցություն կունենա. Բաբայան


19:40 , 14 հունիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներ ունենք այն առումով, որ ցանկացած նման հանդիպում դրական է անդրադառնում տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա։
Կարծում եմ՝ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումն այդպիսի լիցք կհաղորդի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ 

«Իհարկե, լավ ճանաչում ենք Ադրբեջանին և հասկանում ենք, որ Ադրբեջանը շարունակելու է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, հույս ունենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ինչ-որ դրական ազդեցություն կունենա։ Այն, որ Ադրբեջանը չի վերանայում իր տեսլականը, փաստ է, բայց անկախ ամեն ինչից՝ երկկողմ հանդիպումները շատ կարևոր են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ