18:06 , 24 հունիս, 2013Միլանում բնակվող ռուս ֆեշըն բլոգգեր Դարյան ներկայացել է էլեգանտ լուքով՝ դասական սև ու սպիտակ տոների մեջ, որը սակայն կազմված է ոչ այդքան դասական կոմպոնենտներից: Կոշիկները ծածկող երկար սպիտակ անդրավարտիք, որն անկասկած ամառային զգեստապահարանի must-have է և սև բլուզ: Լուքն ավարտուն են դարձնում ցայտուն ոսկեգույն հաստ շղթաները և հավաքված մազերը: Այս հագուստով կարելի է գնալ աշխատանքի և երեկոյան միջոցառման շտապելիս, եթե չի բավականացնում ժամանակը, ավելացնել շղթան, վերցնել կլաչ և պատշաճ տեսքով ներկայանալ այդ միջոցառմանը: