Վրաերթ՝ Հրազդան քաղաքում. 75-ամյա և 79-ամյա հետիոտները մահացել են


18:20 , 14 հունիս, 2019

Հունիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սիմոն Պողոսյանին և 79-ամյա Սերյոժա Ջառահյանին, որը տեղում մահացել է, իսկ 75-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կատարվում է քննություն։