Գիտնականները կանխատեսել են հսկա մեռած գոտու հայտնվելը


17:20 , 14 հունիս, 2019

Ամերիկացի մի խումբ գիտնականներ կանխատեսել են, որ Մեքսիկական ծոցում շուտով հսկա մեռած գոտի կհայտնվի: Դա կլինի առավել անթթվածին և խոշոր տարածքներից մեկը, գրում է ScienceAlert-ը:

Այս գոտին կառաջանա ջրիմուռների տարածման հետևանքով: Դա կհանգեցնի ձկների, ինչպես նաև ծովային այլ կենդանիների զանգվածային ոչնչացմանը:

Այս գոտու հայտնվելու պատճառը կլինի ջրհեղեղը, որի միջոցով գյուղատնտեսական հողերում օգտագործվող պարարտանյութերի մեծ պարունակությամբ ջուրը լցվում է ծով:

Պարարտանյութերը, հայտնվելով ծովում, խթանում են ծովային թթվածինը կլանող ջրիմուռների աճը: Դա կհանգեցնի այն բանին, որ ձկները զանգվածաբար կխեղդվեն, ձկնորսները կմնան առանց որսի և վաստակի:

Ըստ կանխատեսումների՝ մեռած գոտու տարածքը կարող է ընդգրկել 20-ից 22.4 հազար քառակուսի կիլոմետր: