Armsport.am-ը գրում է.
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Օլիմպավանում ընդունեց Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին մեկնող հայ մարզիկներին և մարզիչներին։
Գագիկ Ծառուկյանը վերհիշեց Բաքվում կայացած Եվրոպական առաջին խաղերում Հայաստանի մասնակցությունն ու հաջողություն մաղթեց մեր մարզիկներին առաջիկա ստուգատեսում։
Հիշեցնենք՝ հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 37 մարզիկ:
Մենք ներկայացուցիչներ կունենանք ըմբշամարտ, մարմնամարզություն, բռնցքամարտ, հրաձգություն, ձյուդո, բադմինթոն, հեծավասպորտ, սամբո և թիավարություն մարզաձևերում։
Մարզիկները շնորհակալություն հայտնեցին ՀԱՕԿ նախագահին աջակցության, նոր մարզահագուստի և մարզագույքի համար։