Հնագիտական գտածո. Լեոնարդո դա Վինչիի նկարը գտել են Սաուդյան Արաբիայի արքայազնի զբոսանավի մեջ (Photo)


21:30 , 14 հունիս, 2019

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» վաճառել են 2017 թվականին, Նյու Յորքում տեղի ունեցած Christies աճուրդում, 450,3 միլիոն դոլարով: Այս տարվա մարտին ԶԼՄ-ները հայտնել են նկարի անհետացման մասին, իսկ գնորդի անունն այդպես էլ գաղտնի է պահվում: 

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Լոնդոնում և Վաշինգտոնում հրաժարվել են այս թեմայի շուրջ մեկնաբանություններ անելուց:

Հունիսի 10-ին պարզ դարձավ, որ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը գտնվում է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ իբն Սալմանայի զբոսանավում: Մայիսի 26-ին զբոսանավը նկատել են Կարմիր ծովում, Շարմ Էլ Շեյխի կուրորտում: 

Սաուդյան Արաբիայի իշխանությունը պլանավորում էր նկարը տեղադրել Էլ Ուլե մշակույթի տանը, սակայն այն դեռ չեն պատրաստել: 

Փորձագետներն այս նկարներն անվանում են Մոնա Լիզայի կրոնական տարբերակը և նկարչի լավագույն ստեղծագործությունը: