Նավթի համաշխարհային գներն աճում են


14:30 , 14 հունիս, 2019
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
 
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,57 դոլարով՝ հասնելով մինչև 61,35 դոլար մեկ բարելի դիմաց:
 
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,14 դոլարով և կազմում է 52.28 դոլար մեկ բարելի դիմաց։