Մահացել է «Հարուստները նույնպես արտասվում են», «Վայրի վարդը» և «Դոնյա Բարբարա» սերիալների աստղ Էդիթ Գոնսալեսը


14:03 , 14 հունիս, 2019

Հունիսի 13-ին 54 տարեկանում վախճանվել է մեքսիկացի դերասանուհի Էդիթ Գոնսալեսը, հաղորդում է CNN հեռուստաալիքը: 

Դերասանուհու մոտ 3 տարի առաջ ձվարանների քաղցկեղ էր հայտնաբերվել: 2017 թ.-ին դերասանուհին հայտնել էր, որ հիվանդությունը նահանջել է, սակայն այս տարի այն կրկնվել էր:

Գոնսալեսը խաղացել է մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Հարուստները նույնպես արտասվում են», «Վայրի վարդը», «Դոնյա Բարբարա» և այլն:

Դերասանուհին մեկ դուստր ունի՝ 14-ամյա Կոնստանցան: