Անվնաս սեռական հարաբերություն. Saint Laurent-ը սկսել է իր լոգոյով պահպանակների արտադրությունը (Photo)


19:30 , 14 հունիս, 2019

Saint Laurent-ի կրեատիվ ղեկավար Էնթոնի Վակալրելոն ստեղծել է պահպանակների գեղեցիկ փաթեթներ: Հիմա այդ պահպանակները կրում են նորաձևության տան անվանումը:

Փաթեթը սև և ոսկեգույն տարբերակներով է ներկայացված: Այն Ճապոնիայում միայն մեկ չափսով են արտադրում: Պահպանակը կարող եք ձեռք բերել ընդամենը 2 եվրոյով, սակայն այն դեռ չի արտահանվում: 

Նորաձև բրենդը վաղուց է, ինչ չի սահմանափակվում միայն զգեստների արտադրությամբ: Saint Laurent-ը տարբեր տեսակի ապրանք է արտադրում: Անցյալ տարի դիզայները թողարկել է ականջօղերի տեսականի: