Մեր գործողությունները պետք է միտված լինեն մեդիային օգնելուն. ծեծելն ու պատժելն անարդյունավետ են


13:41 , 14 հունիս, 2019
Ինքս հասկանում եմ, որ մեդիան Հայաստանում խնդիրներ ունի: Բոլորն են հասկանում, որ մեդիան Հայաստանում խնդիրներ ունի: Նույնիսկ մեդիան է հասկանում: Այսքանով հանդերձ մեդիան մեր մեդիան է, ու եթե ալեգորիկ դիտարկենք, մեր մեդիան իր դեռահասության շրջանի անցումային՝ ըմբոստ, իռացիոնալ ու կայացման փուլում է, ու մեր գործողությունները պետք է միտված լինեն նրան օգնելուն այդ փուլը հաղթահարելու համար: Ծեծելը, գոռալը, տնից դուրս անելը, պատիժներ սահմանելը անարդյունավետ են և «անձի» ձևավորման կարևոր փուլում խիստ վտանգավոր: Սա սկզբունքային է: