13:27 , 24 հունիս, 2013
Անձամբ ես դեմ եմ, երբ ամեն մի երևույթ նկարագրվում է մռայլ գամանների ներքո, դեմ եմ քանզի, այդպես կորում է մեր շարժիչ ուժը`պոզիտիվը. Մեզ ուղղակի անհրաժեշտ են դրական էմոցիաններ, սակայն արի ու տես կան երևույթներ, որոնք ուղղակի աղաղակող են և փնտրել այնտեղ որևէ դրական բան ուղղակի անհնարին է: Հեռու չգնանք, վերցնենք օրինակ արտագաղթ երևույթը, որի շնորհիվ դատարկվում է մեր Հայաստան երկիրը: Եկեք փորձենք միասին հասկանալ, թե, ինչ է նշանակում հայի համար ճարահատյալ արտագաղթել երևույթը : Եվ այսպես ինչ է արտագաղթը` ըստ մեր ժողովրդի գերակշռող մասի`
• Արտագաղթը դա սովորական մարդկանց խորտակված անուրջների արտացոլումն է
• Արտագաղթը դա այն քայլն է, որը զրոյացնում է մարդու բոլոր չարչարանքները իր հողի վրա
• Արտագաղթը դա այլևս ոչ մի բանի վրա հույս չդնելն է
• Արտագաղթը դա երեխաների և ինչու չէ տարեցների արցունքներն են
• Արտագաղթը դա սեփական կառավարության հանդեպ հավատի ի սպառ բացակայությունն է
• Արտագաղթը դա մղձավանջից դուրս պրծնելու միակ անորոշ ճանապարհն է, որը ցավոք սրտի հետ վերադարձի ուղղություն չի պարունակում իր մեջ
• Արտագաղթը դա յուրաքանչյուր հայի համար ամենավերջին ամենաանցանկալի քայլն է, որին նա ճարահատյալ է գնում
• Արտագաղթը դա այն հայելին է, որը իրականում ցույց է տալիս, թե, ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը
• Արտագաղթը դա հազարավոր հայ ընտանիքների կործանման սկիզբն է
• Արտագաղթը ազգային անվտանգության տեսակետից ազգի համար մեկ վտանգներից է, քանզի վաղը մյուս օր մենք զորակոչիկների ահավոր դեֆիցիտ ենք ունենալու:
Հաշվի առնելով այս ամենը, ես ուղղակի նյարդանում եմ, երբ որոշ պետական այրերից լսում եմ, թե, ինչպես են նրանք փորձում լուսավոր գույների ներքո ներկայացնել արտագաղթը մոտովրապես հետևյալ արտահայտություններով `-' դե լավ էլ տրագեդիա մի սարքեք, ինչ է եղել, որ, մարդիկ գնում են այնտեղ հացի տեր են դառնում, դա շատ նորմալ է, փորձեք պոզիտիվ տեսանկյունից նայել այս ամենին և կտեսնենք, որ ոչ մի վատ բան էլ չկա…':
Հ.Գ –Արտագաղթի մեջ դրական նոտա տեսնող 'հարգելի' բանախոսներ` կամ դուք դիտավորյալ եք այսպես մտածում, համենայնդեպս ձեր մտածելակերպը այսպես մատուցում, կամ դուք լուրջ խնդիրներ ունեք մտավոր հարթության մեջ: Հիշեք`արտագաղթը դա հայ ազգի ռեքվիեմն է և դրական նոտաներ ման գալ այս երաժշտության մեջ, դա ուղղակի ցնորք է հիշեցնում…: