«Փաստ». Առաջիկայում լուրջ կրճա­տումներ ու փոփոխություններ են սպասվում ոստիկանության համակարգում


09:40 , 14 հունիս, 2019

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում լուրջ կրճա­տումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում կլինեն նաև մաս­նավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի և բաժնի պետերի փոփոխություններ: Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակու­թյան վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու և վստահությունը մեծացնելու համար:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին:

«Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում, ինչի մասին հավուր պատշաճի տեղեկացվում է: Կրճատումներ, օպտիմալացման ծրագրեր ևս իրականացվում են ոստիկանությունում: Ես գնահատական չեմ կարող տալ և ասել, թե դրանք կտրուկ են, շատ են կամ քիչ, բայց, այո, օպտիմալացման գործընթաց ոստիկանությունում մեկնարկել է և այս պահին ընթացքի մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ահարոնյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: