Ավտովթար Արարատի մարզում. բախվել են 25–ամյա վարորդի BMW-ն ու 30-ամյա վարորդի 07-ը. 2 վարորդները տեղափոխվել են հիվանդանոց


19:45 , 13 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Գործարանային փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Հմայակ Հակոբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 QA 854 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Նադիրյանի վարած BMW մակնիշի 35 RX 071 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահամանազատել տարածքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: