Հատապտուղներով դոնդող. ամառային համեղ ու զովացնող աղանդեր


21:45 , 13 հունիս, 2019

Վերջապես ամառ է, և կարելի է վայելել թարմ հատապտուղները, մրգերն ու բանջարեղենը։ Հենց այս սեզոնի համար են տարատեսակ համեղ աղանդերները թարմ հատապտուղներով և մրգերով, որոնք ոչ միայն համեղ են, այլև զովացնող։ Շոգ ամռան ամենասիրելի և պարզ աղանդերը դոնդողն է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Եռացրեք 250 մլ ջուր և լուծեք մեջը 20 գրամ ժելատինը։

2. Լվացեք ելակը և խյուսի վերածեք 4 ճ/գ շաքարավազի հետ միասին։ Մնացած հատապտուղները 4 մասի բաժանեք։

3. Հատապտղային խյուսի վրա լցրեք ելակի կտորները և դոնդողային խառնուրդը և 3 ժամով դրեք սառնարանը։

4. Եռացրեք 150 մլ ջուր և մեջը լուծեք ժելատինը։ Ավելացրեք 2 ճ/գ շաքարավազ և խառնեք։ Սառեցրեք և խառնեք թթվասերի հետ։

5. Հապալասը խառնեք թթվասերի հետ (կարող եք վերցնել ցանկացած հատապտուղ)։

6. Թթվասերային խառնուրդը լցրեք սառած հատապտղային դոնդողի վրա և թողեք սառնարանում ևս 3 ժամ։