Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է գրեթե 1000-ի


20:40 , 13 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ղազախստանում չթույլատրված ակցիաներին մասնակցելու համար վարչական պատասխանատվության  է ենթարկվել 957 մարդ. հայտնում է Интерфакс-ը:

Երկրի գլխավոր դատախազության տվյալներով` ձերբակալվել է 670 մարդ, 115-ը տուգանվել է, 172-ը` զգուշացում ստացել:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներն անցկացվել են Ղազախստանի նախագահի ընտրության և դրան հաջոդող օրերին: Ընտրությունների արդյունքում հաղթել է Քասըմ Ժոմարտ Տոկաևը, որը փոխարինել է երկիրը 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևին: