ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սոլսբերի քաղաքի բնակիչը լցակայանում 2 անգամ վիճակախաղ է խաղացել և մեծ գումար վաստակել՝ տեղեկացնում է UPI-ը։
Թայլեր Վագոները գնացել է լցակայան և գնել 5 դոլար արժեցող վիճակախաղի տոմս, որով նա 25 դոլար է շահել։ Փոքրիկ հաղթանակը նրան ստիպել է ևս մեկ տոմս գնել։
«Ես արդեն դուրս էի գալիս, երբ աչքս ընկավ այդ տոմսի վրա։ Այն 6-րդ բաժնում էր, իսկ դա իմ հաջողակ թիվն է։ Ես այդ ժամանակ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ»,- ասել է ամերիկացին։
Նա նույն պահին ստուգել է արդյունքները և հասկացել, որ շահել է 1 մլն դոլար։