Մոսկվային մտահոգել է Լեհաստանում ամերիկյան անօդաչուներ տեղակայելու որոշումը. ՌԴ ԱԳՆ


16:20 , 13 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանին մտահոգել է  Լեհաստանում ամերիկյան անօդաչու սարքեր տեղակայելու որոշումը. հայտնում է РИА Новости-ն:

Դիվանագետի խոսքով` այդ քայլն արտացոլում է քաղաքականությունը, որը սրում է լարվածությունը Եվրոպայում: Ըստ Ռյաբկովի` ապակայունացնող ծրագրերն իրականացվում են հորինված պատրվակներով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Լեհաստանում կտեղակայի MQ-9 անօդաչուների էսկադրիլյա: