Նավթի համաշխարհային գները նվազել են


15:00 , 13 հունիս, 2019
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
 
Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 2,23 դոլարով՝ մինչև 59.78 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
 
WTI տեսակի նավթի հուլնիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 2.13 դոլարով՝ մինչև 51.14 դոլար մեկ բարելի դիմաց: