Երևանի գաթա․ oրիգինալ և շատ համեղ գաթայի բաղադրատոմս, որը ես գտել եմ տատիկիս բաղադրատոմսերի գրքույկից


13:29 , 13 հունիս, 2019

Բաղադրամասեր

Խմորի համար՝
1200 գ ալյուր,
200 գ հալած յուղ,
15 գ դրոժ,
5 գ աղ,
400 գ ջուր։

Խորիզի համար՝
800 գ ալյուր,
400 գ շաքարի փոշի,
400 գ հալած յուղ։
 

 
Խմորը գրտնակելու համար 100 գ ալյուր։ Խմորը շերտավորելու համար 200 գ հալած յուղ։
Երեսը քսելու համար՝ 4 ձվի դեղնուց։

Պատրաստման եղանակը

Խմոր պատրաստել անթթխմոր եղանակով, ծածկել սրբիչով և դնել 30-35 րոպե տաք տեղ։ 
Խորիզը պատրաստել «Կիրովականի գաթայի» ձևով։
Պատրաստի խմորը գցել ալյուր ցանած սեղանին, բաժանել մասերի (500 կամ 1000 գ), գնդել և յուրաքանչյուր գունդը առանձին գրտնակել։


Հետո օխլավել 1,5-2 մմ հաստության շերտերի և վրան յուղ քսել։ 
Այնուհետև խմորի շերտը երկտակել, նորից գրտնակել և յուղ քսել։ 
Այդ գործողությունը կրկնել 4-5 անգամ։
Շերտավոր դրոժային խմորը փաթաթել գլանաձև և բաժանել 200 գրամանոց կտորների։ 
Խմորի յուրաքանչյուր գունդը գրտնակել և դարձնել կլոր բլիթ։ Բլիթի կենտրոնում գնել խորիզը (մոտավորապես 170 գ ծայրերը միացնել, նորից կլոր ձև տալ և նախշել, հաստությունը պետք է լինի 1,5-2 սմ:
Գաթան դնել յուղ քսած թիթեղաթերթի վրա, կարը դեպի ցած, վրան քսել ձվի դեղնուց և մի քանի տեղ պատառաքաղով ծակել։

Գաթան թխել վառարանի տաք ջեռոցում 30-35 րոպե։