Մեր աշխարհը գեղեցիկ է, և մաքրությունն այն ավելի է գեղեցկացնում։ Մոլորակի գրեթե յուրաքանչյուր բնակչի երազանքը աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկում ապրելն է։ Փոշոտ, կեղտոտ քաղաքները ոչ ոքի չեն գրավում։
Ահա այն 10 քաղաքները, որոնք ամենամաքուրն են համարվում աշխարհում։
Ֆրայբուրգը հայտնի է որպես էկո-քաղաք։ Այն համարվում է ոչ միայն աշխարհում ամենամաքուր, այլև ամենականաչ քաղաքներից մեկը։ Գեղեցիկ ճանապարհներով՝ մեքենաներից ազատ, կանաչ բլուրներով քաղաքը երազանքների բնակավայր է։ Այստեղ կենսամակարդակը ևս շատ բարձր է։ Ֆրայբուրգը համարվում է տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոններից մեկը։
Նորվեգիան այն 10 երկրների շարքում է, որտեղ կյանքի միջին մակարդակը շատ բարձր է, հետևաբար զարմանալի չէ, որ այն նաև շատ մաքուր է։ Օսլոն Նորվեգիայի ամենախիտ բնակեցված քաղաքն է, որը տարիներ շարունակ պայքարում է աղտոտվածության դեմ։ Վերջին մի քանի տարում Օսլոն դարձել է աշխարհում ամենաթանկ քաղաքներից մեկը։ Օսլոյում նաև շատ թանգարաններ, այգիներ կան, որոնք գրավում են զբոսաշրջիկներին։
Հելսինկին Ֆինլանդիայի մայրաքաղաքն է։ Գեղեցիկ բնապատկերներն ու կառույցները գրավում են բազմաթիվ այցելուների։ 2011 թ. քաղաքը ճանաչվեց կյանքի համար ամենաբարենպաստ քաղաքն աշխարհում։ Համարվում է ամենախոշոր կրթական, մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոնը Ֆինլանդիայում։
Մաքուր շրջակա միջավայրն ու մթնոլորտը այլ տեսարժան վայրերի հետ յուրաքանչյուր տարի գրավում են շուրջ 3,6 մլն այցելուների։ Քաղաքը լի է կանաչ վայրերով, լեռներով, լողափերով և մաքուր փողոցներով։
Կոպենհագենը Դանիայի տնտեսական, մշակութային և պետական կենտրոնն է։ Հայտնի է որպես աշխարհում էկոլոգիապես ամենամաքուր քաղաքներից մեկը և դարձել է «Եվրոպական կանաչ մայաքաղաք 2014»։ Ե՛վ կառավարությունը, և՛ քաղաքացիները մեծ ջանքեր են գործադրում քաղաքը մաքուր պահելու համար։
Ճապոնիայի բնակիչները հայտնի են որպես մարդիկ, որոնք հոգում են իրենց առողջության և շրջակա միջավայրի մասին։ Կոբեում հրաշալի մշակում են աղբը, ինչպես նաև ջուրը։ Տրանսպորտային համակարգը լավագույնն է Ճապոնիայում։ Ճապոնացիները զարգացում են ապրում տեխնոլոգիաների, տնտեսության շնորհիվ։
Մինեապոլիսը ԱՄՆ Մինեսոտա նահանգի ամենախոշոր քաղաքն է, որը գտնվում է Միսիսիպի գետի ափին և ապահովված է ջրային ռեսուրսներով։ Քաղաքը շատ խիտ է բնակեցված, ունի 3,3 միլիոն բնակիչ, ովքեր միասնական ջանքերով պահպանում են քաղաքի մաքրությունը։
Հոնոլուլուն համարվում է հանգստի ակտիվ կենտրոն՝ շնորհիվ իր լողափերի, որոնք լավագույնն են համարվում աշխարհում։ Մաքուր բնությունը աշխարհի տարբեր անկյուններից զբոսաշրջիկների է կանչում իր մոտ, սակայն լավ կազմակերպումն ու քաղաքացիական գիտակցությունը ևս մեծ դեր են խաղում։ Օդը կղզում շատ մաքուր է։
Ադելաիդան Հարավային Ավստրալիայի մայրաքաղաքն է, որը համարվում է մայրցամաքի ամենամաքուր և գեղեցիկ քաղաքներից մեկը։ Վերջին երեք տարիներին այն Ավստրալիայի լավագույն պայմաններ ունեցող քաղաքն է։
Լավ կազմակերպված ու գեղեցիկ դիզայն ունեցող քաղաքը լի է բազմապիսի այգիներով և զբոսայգիներով։ Կենտրոնական շուկան վերամշակում է իր թափոնների 85 տոկոսը, հետևաբար, մաքուր է պահում քաղաքը։
Քաղաքը, որը ամենամաքուրն է աշխարհում, Կանդայում գտնվող Քելգերին է։ Գեղեցիկ քաղաքը գտնվում է լեռների ու սավանային Կանադայի մեջտեղում։ Բոուն և Էլբոուն երկու մեծ գետեր են, որոնք անցնում են քաղաքով և մթնոլորտին անհրաժեշտ խոնավություն են հաղորդում։