Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պատմություն կերտած 10 կանանց, ովքեր իրենց ազդեցիկ հետքն են թողել:
Լեհ գիտնական, ով առաջին կինն է եղել, որ արժանացել է Նոբելյան մրցանակի: Մարի Կյուրին ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը և ամուսնու հետ հայտնաբերել է ռադիում և պոլոնիում քիմիական տարրերը:
Երեխաները՝ Իռեն՝ քիմիկոս, Եվա՝ թատրոնի և երաժշտության քննադատ, գրող:
Բրիտանացի գրող, սցենարիստ և ռեժիսոր, առավել հայտնի է որպես Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ:
Երեխաներ՝ Ջեսիկա Իզաբելա Ռոուլինգ, Դևիդ և Մակքենզի:
Պակիստանցի քաղաքական գործիչ, Պակիստանի վարչապետ է եղել 1988-1990 և 1993-1996 թվականներին: Բենազիր Բհուտոն համարվում է իսլամադավան աշխարհի առաջին կին բարձրաստիճան պաշտոնյան։
Երեխաներ՝ Բիլավալ, Բահթավար և Ասիֆա:
Բրիտանացի և ամերիկացի դերասանուհի, պարուհի, ֆոտոմոդել, նորաձևության աստղ և հումանիստ։ Զբաղեցնում է 3-րդ տեղը ամերիկյան կինոյում:
Երեխաներ՝ Շոն և Լուկա:
Հայտնի է որպես Չարլզ Բեբիջի մշակած հաշվիչ մեքենայի նկարագրության ստեղծող։ Ադան անգլիացի պոետ Ջորջ Բայրոնի աղջիկն էր։ Ադայի մայրը նույնպես տարված էր մաթեմատիկայով։ Նա դստեր համար հրավիրեց իր նախկին ուսուցչին՝ շոտլանդացի մաթեմատիկոս Օգաստես դե Մորգանին։
Երեխաներ՝ Էնն, Բայրոն և Ռալֆ:
Աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկն է, ով իր ներդրումն է ունեցել հատկապես 1970-ականների նորաձևության մեջ:
Երեխաներ՝ Ալեքսանդր և Տատյանա:
Հանովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը: 1879 թվականին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։
Վիկտորյայի գահակալության սկիզբը համընկել է Մեծ Բրիտանիայի առևտրաարդյունաբերական համաշխարհային գերիշխանության հաստատման հետ, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։
Երեխաներ՝ Վիկտորյա, Ալբերտ, Էդուարդ, Ալիսա, Ալֆրեդ, Ելենա, Լուիզա, Արթուր, Լեոպոլդ, Բեատրիս:
ԱՄՆ-ի առաջին տիկինը 1961-1963 թվականներին: Իր ժամանակների ամենասիրված և ճանաչված կանանցից մեկը, ով նոր փոփոխություններ մտցրեց նորաձևության մեջ:
Երեխաներ՝ Արաբելա, Քերոլայն, Ջոն, Պատրիկ:
Ամերիկացի հայտնի դերասանուհի, երգչուհի, պարուհի: Նա աշխարհում երկրորդ պուերտոռիկացին է, ով արժանացել է «Օսկարի»:
Երեխաներ՝ Ֆերնանդա Ֆիշեր։
Ռամ IX թագավորի կինն ու աջ ձեռքը: Նա աշխարհի բոլոր հիվանդ մարդկանց օգնել է:
Երեխաներ՝ Ուբոլրաթանա Ռադջականյա, Մախա Վաչիրալոնգքորն, Մախա Չակրի Սիրինդորն, Չուլաբորն Վալայլակ: