Կրկին փորձ է արվում Մանվել Գրիգորյանին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ. Պաշտպան


16:20 , 12 հունիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Երեկ բժիշկների կոնսիլիում է հրավիրվել, որի արդյունքների վերաբերյալ պաշտպանական կողմի գրավոր հարցման պատասխանն առայժմ չի ստացվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ պատասխանն այսօր կլինի։

«Ոչ մի նորություն չկա։ Առողջական վիճակն ինչպես կար, այդպես է։ Մեր տեղեկություններով՝ այն անձինք, ովքեր առևանգել էին Մանվել Գրիգորյանին և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, զբաղված են նույն գործընթացով։ Նրանք շարունակում են ջանքեր գործադրել, որպեսզի նորից, ի հակառակ Եվրոպական դատարանի որոշման, Մանվել Գրիգորյանին տեղափոխեն ՔԿՀ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ