Փաստ չկա, որ Քոչարյանը խոչընդոտել է քննությանը. Գլխավոր դատախազ


15:40 , 12 հունիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պնդում է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկ կա, բայց այդ մասին փաստեր չի կարող ներկայացնել։

«Քոչարյանի՝ կալանքի տակ մնալը որևէ մեկի ցանկությունը չէ կամ դա ինքնանպատակ չէ։ Բոլորս շատ լավ հասկանում ենք՝ ինչ քրեական գործի հետ գործ ունենք. 11 տարի անց դուք տեսնում եք սպանություն է բացահայտվում։ Այս գործերը փոխկապակցված գործեր են, այս գործերով 1000-ից ավել անձինք ենք հարցաքննվել։ Եվ մենք այսօր մեղսագրել ենք մեղադրյալ Քոչարյանին մի արարք, որի տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները», - այսօր դատական նիստից հետոլրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գլխավոր դատախազը։

Նրա խոսքով, այդ գործընթացում Քոչարյանի հետ միասին ներգրավված են եղել բազմաթիվ նախկին պաշտոնյաները, հետևաբար հավանականությունը, որ նա կարող է ազդել քննության վրա, մեծ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ