Կիտրոնի օգտակարությունը սրտի համար


15:22 , 12 հունիս, 2019

Բոլորին է հայտնի, որ կիտրոնն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Առաջարկում ենք մանրամասն ծանոթանալ կիտրոնի օգտակարությանը և նրա օգտագործման արդյունավետ եղանակներին:

Ինչով է օգտակար կիտրոնը

Ինչ դեղամիջոցներ պատրաստել կիտրոնից

1. 100 գ սխտորը մաքրել, կտրատել, վրան լցնել 6 կիտրոնից քամված հյութ: Խառնուրդը ծածկել թանզիֆով և ընդունել օրական 1 թեյի գդալ գոլ ջրով և ոչ դատարկ ստամոքսով: Այդ խառնուրդը մաքրում և ամրացում է անոթները, կանխում է աթերոսկլերոզը:

2. Մսաղացով աղալ 8 կիտրոն կեղևով, 400 գ սխտոր, 4 կգ նեխուրի արմատ և տերևներ: Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ, ծածկել թանզիֆով, 12 ժամ թողնել տաք տեղում, այնուհետև պահել սառնարանում 3 օր: Քամել հյութը, օգտագործել օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:

3. Ժողովրդական բժշկությունը արյան բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տալիս մեղրով և կիտրոնով բեռնաթափման 3-4 կուրս: Անհրաժեշտ է 2 կիտրոն անցկացնել մսաղացով և վրան լցնել մեղր: 6 օր անց բեռնաթափման օր հայտարարեք՝ խմելով միայն այդ ըմպելիքը: Կուրսը կարելի է կրկնել 2 օր անց միայն:

4. Անոթները մաքրելու և ամրացնելու համար պատրաստեք այս թուրմը: Շերտատեք 2 կիտրոն և 2 նարինջ, հեռացրեք կորիզները: Մսաղացով անցկացրեք, ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր և մեկ օր տաք տեղում թողեք, որ թրմվի: Այնուհետև պահեք սառնարանում 2 օր՝ թեյի հետ օգտագործելով օրական 2 ճաշի գդալ:

5. Ստենոկարդիայի դեպքում օգտագործեք այս ըմպելիքը. 2 կիտրոնի և հալվեի 2 մսալի տերևների հյութը քամել, ավելացնել 0,5 լ մեղր: Խառնուրդը պահել սառնարանում, խմել օրական երեք անգամ 1 ճաշի գդալ մինչև ուտելը: