Դավիթ Խաժակյանի մերձավորի վերաբերյալ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել, մեկ ոստիկան կալանավորվել է. ՀՔԾ


14:40 , 12 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը վերջերս դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և հայտնել, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորին։

Այս առնչությամբ Tert.am-ը Հատուկ քննչական ծառայությունից հարցրեց, թե ինչ ընթացք է տրվել միջադեպին։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Այդ գործի շրջանակներում երկու ոստիկանի մեղադրանքներ են առաջադրվել խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, կալանքի վերաբերյալ միջնորդություններից մեկը բավարարվել է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ