Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից


14:10 , 12 հունիս, 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի   1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։