ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐԴԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ՇՈՒՐՋ 6700 ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼ ԵՎ 4500 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ


11:44 , 24 հունիս, 2013

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐԴԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ՇՈՒՐՋ 6700 ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼ ԵՎ 4500 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆԱյս տարի Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ և 4500 տոննա  ծիրան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ արտահանված կարտոֆիլի խմբաքանակից 3750 տոննան իրացրել է «Սպայկա» ընկերությունը: Արտահանված ծիրանի խմբաքանակում այս ընկերությունն ունի ավելի քան 850 տոննայի ներդրում:

Նշենք, որ «Սպայկա» ընկերությունում ծիրանի մթերման ներկա գինը 400-500 դրամ է, ընդ որում՝ վճարումը կատարվում է կանխիկ` հենց տեղում: