ԶՈՒ կապի ստորաբաժանումներում մարտավարական-մասնագիտական զորավարժություն է


00:20 , 12 հունիս, 2019

Զինծառայողների մասնագիտական մեթոդական գիտելիքները կատարելագործելու, մարտական պատրաստականության և պատրաստության մակարդակն ստուգելու, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում է մարտավարական-մասնագիտական զորավարժություն:

Անձնակազմն իրականացնում է ուսումնական-մարտական խնդիրներ, սահմանված ժամկետներում՝ ցերեկային ու գիշերային պայմաններում, ծավալվում են կապի հանգույցներ: