ՌԴ ՆԳՆ-ն դադարեցրել է լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը


19:45 , 11 հունիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին։

Նրա խոսքով՝ Գոլունովը կազատվի տնային կալանքից երեքշաբթի՝ հունիսի 11-ին։ Քրեական գործը դադարեցվել է նրա մեղքի անապացուցելիության պատճառով։

Նա նաև հայտնել է, որ ներքին հետաքննության նյութերը ՆԳՆ ներքին անվտանգության բաժնի վարույթից փոխանցվել են Քննչական կոմիտեին։