Լուկաշենկոն քննադատել է օդերևութաբաններին և սպառնացել ցրել Բելառուսի հիդրոօդերևութաբանական կենտրոնը


19:20 , 11 հունիս, 2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է օդերևութաբաններին և առաջարկել է ցրել Հանրապետական հիդրոօդերևութաբանության կենտրոնը՝ գրում է unian.net-ը:

«Մենք պետք է նրանց հետ ինչ-որ բան անենք, նրանց պետք է կամ ցրել, կամ կյանքի կոչել»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ լավագույն դեպքում եղանակի կանխատեսման հավանականությունը 50-70% է:

«Ես արդեն առաջնորդվում եմ այն զինվորականների տվյալներով, որոնք իրական ժամանակում գուշակում են եղանակը, կասեն, թե որտեղ է անձրևը հանրապետությունում, և ինչ կլինի հաջորդ 12 ժամում, գրեթե 100 տոկոսով ճշգրիտ կանխատեսում են անում»,- ասել է Բելառուսի նախագահը։