Եգիպտոսը Մեծ Բրիտանիայից պահանջել է վերադարձնել Թութանհամոնի կիսանդրին


20:00 , 11 հունիս, 2019

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է վերադարձնել Թութանհամոնի քարե կիսանդրին, հաղորդում է Arab News-ը։

Կիսանդրին պետք է վաճառվի Christie’s աճուրդի տանը հուլիսի 4-ին կայանալիք աճուրդի ժամանակ։

«Լոնդոնում Եգիպտոսի դեսպանատունն իր հերթին դիմել է բրիտանական ԱԳՆ և աճուրդի տուն՝ հայտարարելով հուշարձանի նկատմամբ Եգիպտոսի իրավունքների մասին»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։