Գվինեթ Փելթրոուն հայտնել է երջանիկ ամուսնության գաղտնիքը


22:00 , 11 հունիս, 2019

Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ասել է, թե ինչպես է իրեն և ամուսնուն՝ պրոդյուսեր Բրեդ Ֆելչակին հաջողվում ամուսնության մեջ իդեալական հարաբերություններ պահպանել, փոխանցում է ABC-ն։

Աստղի խոսքով՝ նրանք շաբաթական երեք օր առանձին են ապրում։ Բրեդն առանց նրա գիշերում է իր սեփական տանը, իսկ մյուս չորս օրերը զույգը միասին է անցկացնում աստղի տանը։

«Իմ բոլոր ամուսնացած ընկերներն ասում են, որ ապրելու մեր ոճն իդեալական է, և մենք չպետք է փոխենք այն»,- նշել է Փելթրոուն։