Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ համացանցն իսկապես ազդում է մարդու գլխուղեղի վրա, ընդ որում՝ փոփոխություններն անդրադառնում են ուշադրության, հիշողության և սոցիալական փոխազդեցության հատվածների վրա:
Հետազոտության ուղղությամբ աշխատել են Սիդնեյի Արևմտյան համալսարանի, Հարվարդի համալսարանի, Քինգս քոլեջի, Օքսոֆորդի համալսարանի և Մանչեսթերի համալսարանի մասնագետները: Իսկ հետազոտության արդյունքները հրապարակվել են World Psychiatry ամսագրում:
«Համացանցում հարցումների և ծանուցումների անսահման հոսքն առաջացնում է ուշադրության մշտական ցրվածություն, ինչն արդյունքում նվազեցնում է մեկ խնդրի վրա կենտրոնանալու կարողությունը»,- հայտնում է NICM Բժշկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոզեֆ Ֆյորտը:
Համացանցը ցանկացած տեղեկատվության հասանելիության յուրատեսակ միջոց է, բայց հաշվի առնելով այն, որ այդ տեղեկատվական բազան բառացիորեն ձեռքի տակ է, դա կարող է անդրադառնալ գլխուղեղում տեղեկատվության պահպանման վրա, նշում են գիտնականները:
Համացանցի հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու նրանք խորհուրդ են տալիս համացանցի օգտագործման ժամանակ նվազեցնել բազմախնդրայնությունը, կրճատել երեկոյան ժամերին օնլայն ակտիվությունը, ավելի շատ ուշադրություն դարձնել կենդանի շփմանը:
Դա հատկապես կարևոր է երեխաների դեպքում, քանի որ նրանք առավել խոցելի են նման երևույթների դեպքում, ինչպիսիք են կիբերահաբեկումները և ադիկտիվ վարքագծի (կախվածության) ձևավորումը: Ծնողները պետք է սահմանափակեն այն ժամանակը, որը նրանք անցկացնում են սմարթֆոնների և համակարգիչների առաջ: