Հարգարժան պարոն Օսիպյան, ոստիկանական համակարգը պետության հենասյուներից է, ուշադիր եղեք, որ չկործանեք այն


15:29 , 11 հունիս, 2019
Հարգարժան պարոն Օսիպյան, թույլ տվեք հիշեցնել, որ Ձեր անմիջական պարտքն է ոչ միայն անվերապահորեն կատարել վերադասի հրամանները, այլև հետադարձ կապով զեկուցել, թե ինչպե՞ս է ընկալում համակարգն այդ հրամանները: Դուք գիտեք, թե ինչպես է ընկալում, ու ինչ վիճակ է հիմա տիրում համակարգում: Ուրեմն՝ պարտավոր եք զեկուցել: Ոստիկանական համակարգը պետության հենասյուներից է, այն ոչ մեկի սեփականությունը չէ, ուշադիր եղեք, խնդրում եմ, որ չկործանեք այն: