Կարծում եմ՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններն ակտիվորեն քննարկվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում. Սերգեյ Կոպիրկին


16:00 , 11 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Իհարկե, Ռուսաստանն ունի կարևոր դեր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ այդ թվում՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների վրա, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կախված է նրանից:

 Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն ունի ռազմավարություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում լարվածություն թույլ չտալու:

«Մենք գործում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց դիրքորոշումն ամփոփոխ է, որ թույլ չտրվի լարվածության աճ: Դրա համար արվում են բոլոր հնարավոր քայլերը:

Ըստ նրա՝ իրենք կողմ են, որ հիմնախնդիրը լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով: «Բայց պարզ է, որ հարցի վերջնական լուծման որոշումը հակամարտության կողմերինն է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ