Հունական կղզիների մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել, զոհերի թվում երեխաներ կան


13:10 , 11 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Հունական Լեսբոս կղզու ափերից ոչ հեռու ներգաղթյալներով լի նավ է շրջվել, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել, հաղորդում է Reuters գործակալությունը: Զոհերի թվում 2 երեխա, 4 կին և 1 տղամարդ են:

Առափնյա անվտանգության ծառայությունից տեղեկացրել են, որ ծառայության աշխատակիցներին հաջողվել է փրկել 57 մարդու: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ