Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ սկսում է Սաակաշվիլիի պաշտոնանկության գործընթացը


11:03 , 24 հունիս, 2013

Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Գիա Ժոժոլիանիի նախաձեռնությամբ հաջորդ շաբաթ սկսվելու է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնանկության գործընթացը, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները: Այդ մասին պատգամավորն անձամբ հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, որ Սաակաշվիլիին իմպիչմենթ հայտարարելու համար բավականին շատ հիմքեր ունենք»,-ասել է Ժոժոլիանին:

Նա հույս է հայտնել, որ խորհրդարանի մեծամասնությունը կաջակցի այդ նախաձեռնությանը: Ժոժոլիանիի խոսքերով, իմպիչմենթն անհրաժեշտ է ոչ նրա համար, որ «Սաակաշվիլին այլևս նախագահի աթոռին չլինի: Դա այսպես թե այնպես հոկտեմբերին լինելու է, այլ նրա համար, որպեսզի Վրաստանի հասարակությունը լիովին գիտակցի հանցավոր ռեժիմի կործանիչ գործողությունները և պատասխանատվության ենթարկի այդ ռեժիմի ճարտարապետին»: