Պապարացիները ցուցադրել են, թե ինչպիսին է Բրիթնի Սփիրսի կառուցվածքն իրականում, այլ ոչ թե Instagram-ում (Photo)


09:50 , 11 հունիս, 2019

37-ամյա երգչուհին ուղևորվել է Մայամի՝ հանգստի, ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ:

Թվում է, որ փոփ աստղը որոշել է բոլոր անհանգստություններն ու մտահոգությունները ետ մղել հետին պլան: Սփիրսն իր 25-ամյա սիրեցյալի հետ հանգստանում է առագաստանավի վրա, որտեղ նա հոգեբուժական կլինիկայում բուժումից հետո լիովին կյանք վերադարձած տեսք ունի:

Սիրահարները վայելել են միմյանց ներկայությունը և նույնիսկ փորձել են վերստեղծել «Տիտանիկից» հայտնի տեսարանը, որտեղ Քեյթի և Լեոի հերոսները կանգնած են նավի ծայրին, գրում է Daily Mail-ը:

Այնուամենայնիվ, պապարացիների լուսանկարներում երգչուհու կազմվածքն այլ է, քան Instagram-ի նրա էջում: Եթե սոցցանցերում աստղը ցույց է տալիս մկանները, հարթ որովայնը և նախանձելի պրեսը, ապա այստեղ նա բավականին փարթամ և փափուկ կառուցվածքով աղջիկ է թվում: