Լուսանկարում հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ սպանված Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող Էլշան Խալիլովն է


09:33 , 11 հունիս, 2019

Լուսանկարում հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ սպանված Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող Էլշան Խալիլովն է։

Համազգեստն է շատ հետաքրքիր։ Նախկինում սա էր իրենց բանակի դաշտային համազգեստը, իսկ 2014-ից մինչև հիմա նրանք թուրքական արտադրության համազգեստներ են կրում։ Այս պահի դրությամբ այս գունավորմամբ համազգեստներ կրում են միայն ՆԳՆ ներքին զորքերը և պետական անվտանգության ծառայության զորքերը։ Սոցիալական ցանցերում և լրատվակայքերում հաճախակի են գրում ներքին զորքերի մարտական հերթապահության մասին, ուստի ենթադրում եմ, որ սպանվածը ներքին զորքերի զինծառայող էր, եթե, իհարկե, այդ հին նմուշի համազգեստների մնացորդները ՊՆ որոշ զորամասերի կողմից առաջնագծում չի օգտագործվում։

Նույն աղբյուրներից հայտնի է նաև, որ ՊԱԾ զորքերը տեղակայված են Բաքվի մոտակայքում, այնտեղ հիմնականում ծառայում են պաշտոնյաների և մեծահարուստների որդիները (այդ թվում՝ նաև Ալիևի որդին), և որ այդ զորքերը մարտական հերթապահություն չեն իրականացնում։