Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ


10:52 , 24 հունիս, 2013

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամՀամաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: